Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հռոմի պապը ներողություն է խնդրել անտուն մարդկանցից

Հռոմի պապը ներողություն է խնդրել անտուն մարդկանցից
11.11.2016 | 23:55

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում 4 հազար անտուն մարդ է ընդունել 22 երկրներից և աշխարհի քրիստոնյաների անունից ներողություն հայցել իրենց խնդիրների նկատմամբ անուշադրության համար:

«Ես ձեզնից ներողություն եմ հայցում քրիստոնյաների անունից, որ հանդիպելով աղքատ մարդու կամ հանդիպելով չքավորության դեպքերի, կողքով են անցել»,- «Ասոշիեյթեդ պրեսի» փոխանցմամբ հայտարարել է Վատիկանի առաջնորդը: Պապը հատուկ շեշտել է, որ աղքատները ստրուկներ չեն և պետք է պահպանեն արժանապատվությունը անգամ ամենադժվարին պահերին։

Դիտվել է՝ 881

Մեկնաբանություններ